ԹԱՅՎԱՆԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ԵՆ ՁԻԱՀ-Ի ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ «ԱՐՄԵՆԻԿՈՒՄՈՎ» 6 օգոստոսի 2002 - 23:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը եւ Թայլանդը համատեղ հայտարություն են ստորագրել դիվանագիտական հարաբերությունների 10-ամյակի կապակցությամբ: Փաստաթուղթը ստորագրվել է այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի Թայլանդ կատարած այցի շրջանակներում: Մեկօրյա այցի ընթացքում Վ.Օսկանյանը հանդիպել է Թայլանդի վարչապետ Թհաքսին Շինավատրայի, առողջապահության նախարար Սուրադաթ Քյուրաֆանի եւ Հարավ-Արեւելյան Ասիայի հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ: Վ.Օսկանյանի եւ Թ.Շինավատրայի հանդիպման ընթացքում նշվել է, որ քաղաքական հարցերում Հայաստանի եւ Թայլանդի միջեւ չկան տարաձայնություններ եւ համագործակցությունը բավականին լավ է զարգանում: Ինչ վերաբերում է տնտեսական համագործակցությանը, ապա կողմերը ընդգծել են, որ առկա ներուժը լիովին չի օգտագործվում: ՀՀ ԱԳՆ ղեկավարը Թայլանդի վարչապետին է ներկայացրել տնտեսական համագործակցության հեռանկարային ոլորտները: Առրողջապահության նախարար Քյուրաֆանի հետ հանդիպման ընթացքում հյուրնկալող կողմը հետաքրքրություն է ցուցաբերել հայ մասնագետների գիտական ուսումնասիրությունների, մասնավորապես, ՁԻԱՀ-ի բուժման համար կիրառվող «Արմենիկում» դեղամիջոցի հանդեպ: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |