ՀՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանն աջակցում է ԵՄ անդամ դառնալու Թուրքիայի ձգտմանը25 նոյեմբերի 2008 - 16:05 AMT PanARMENIAN.Net - «Հնարավոր է, որ Հայաստանում եւ Թուրքիայում շատերը չեն ցանկանում երկկողմ հարաբերությունների կարգավորում, բայց որոշումները կայացնում են երկու երկրների ղեկավարները եւ դա այն է, ինչով մենք այժմ զբաղվում ենք»,- Ստամբուլում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) քարտուղարությունում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, մուտքը ԵՄ հանդիսանում է Թուրքիայի նպատակն ու առաջնությունը, եւ Հայաստանն աջակցում է Անկարայի այդ ջանքերին:Շոշափելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը` Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ այն առաջնային տեղ է զբաղեցնում քննարկումներում, ավելացնելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է ճիշտ ուղղությամբ եւ ամեն ինչ դեռ առջեւում է, հաղորդում է թուրքական Sabah թերթը: Էդվարդ Նալբանդյանը Ստամբուլում է գտնվում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) քարտուղարության նիստին մասնակցելու համար: Հոկտեմբերի 23-ից Հայաստանը հանդիսանում է ՍՏՀԿ նախագահ երկիրը: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |