Մինչեւ տարվա վերջ կարող է կայանալ Կովկասյան պլատֆորմի հինգ անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպումը25 նոյեմբերի 2008 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի կողմից առաջարկված Կովկասյան պլատֆորմի հինգ անդամ երկրների ներկայացուցիչները, հնարավոր է, որ նախաձեռնության լիարժեք քննարկման համար հանդիպեն ընթացիկ տարվա ավարտին: Այդ մասին հայտնել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկին: «Թուրքիայի կողմից առաջարկված նախաձեռնությունը համապատասխանում է մեր շահերին, եւ մենք կշարունակենք մեր համագործակցությունը: Մենք նույնպես դրական արձագանք ենք ակնկալում մյուս երկրներից, եւ ես հույս ունեմ, որ հինգ երկրների ներկայացուցիչները քննարկումները կսկսեն մինչեւ այս տարվա վերջ»,- հայտնել է ռուս դիվանագետը:Վլադիմիր Իվանովսկին նույնպես ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը, եւ այդ գործընթացում դրական փոփոխությունների հույս է հայտնել նախօրեին Ստամբուլում երկու երկրների ԱԳՆ ղեկավարներ Ալի Բաբաջանի եւ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումից հետո: Հարավային Օսիայում ռազմական գործողություններից հետո պաշտոնական Անկարան հանդես եկավ «Կովկասի կայունության եւ անվտանգության պլատֆորմի» ստեղծման նախաձեռնությամբ, որին, համաձայն թուրքական կողմի առաջարկի, կարող են միանալ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան եւ Ռուսաստանը: Ավելի վաղ Վրաստանը հրաժարվել էր Մոսկվայի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել, բայց ավելի ուշ դիվանագիտական աղբյուրները հայտնեցին, որ պաշտոնական Թբիլիսին, այնուամենայնիվ, դիտարկում է հանդիպման հնարավորությունը: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |