Արթուր Բաղդասարյան. Իրանը կարեւոր եւ անփոխարինելի դեր է խաղում տարածաշրջանային խնդիրների լուծման գործում25 նոյեմբերի 2008 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հանդիպել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ, որն այցով գտնվում է Թեհրանում: Լարիջանին գոհունակություն է հայտնել հայ-իրանական հարաբերությունների ներկա դրությամբ` ընդգծելով, որ դրանք խորը արմատներ ունեն: «Հայ-իրանական հարաբերություններն արմատներով գնում են դեպի հինավուրց պատմությունը, շատ ընդհանրություններ ունեն եւ հիմնված են երկու ազգերի միջեւ ամուր կապերի վրա»,- ասել է Լարիջանին` ավելացնելով, որ բարիդրացիական հարաբերությունները գլխավոր գործոն են հանդիսանում տարածաշրջանային խաղաղության եւ կայունության համար:ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները մարտավարական են: «Մեր կապերի ընդլայնումը քաղաքականության, տնտեսության, բիզնեսի եւ հաղորդակցությունների ոլորտներում հանդիսանում է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնություններից մեկը»,- ասել է Բաղդասարյանը` նշելով նաեւ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան երկաթուղային տրանսպորտի, էներգետիկայի եւ ճանապարհների վերակառուցման ոլորտներում: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը համաձայնել է Լարիջանիի հետ, որ երկու երկրների խորհրդարանները կարեւոր դեր են խաղում բարեկամության տարբեր հանձնաժողովների եւ խորհրդարանական խմբերի շրջանակներում համագործակցության մակարդակի բարձրացման հարցում: Արթուր Բաղդասարյանը հատկապես նշել է Իրանի կարեւոր եւ անփոխարինելի դերը տարածաշրջանային խնդիրների լուծման գործում, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |