Հիլարի Քլինթոնն ընդունել է Բարակ Օբամայի առաջարկը

PanARMENIAN.Net - Բարակ Օբամայի գրասենյակը չի խուսափի հակասություններից, գրում է The Times-ը: Նախօրեին, ներկայացնելով իր վարչակազմը, որի Պետքարտուղարի պաշտոնը ստանձնելու է Հիլարի Քլինթոնը ԱՄՆ նորընտիր նախագահը հայտարարել է, որ իր մոտ աշխատելու են իրենց համոզմունքների մեջ վստահ, ուժեղ մարդիկ: Ընդ որում, Օբաման հիշեցրել է, որ ողջ արտաքին եւ ներքին քաղաքականությունը նա ինքն է կարգավորելու: Մինչդեռ թիմը իրագործելու է խնդիրների` նրա տեսությունը:



Այն բանից հետո, երբ Օբաման ներկայացրեց իր գրասենյակը, տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի հարցերը վերաբերում էին այն թեմաներին, որոնք բարձրացվել էին նախնական ընտրություններին, երբ Օբաման եւ Քլինթոնը դեռեւս մրցակիցներ էին:



Պատասխանելով լրագրողների սադրիչ հարցերին` Օբաման նշել է, որ ինքը «միշտ հիացել է սենատոր Քլինթոնով»: «Ես միշտ ենթադրել եմ, որ նա խիստ է, խելացի եւ կարգապահ: Եթե ես այդպես չկարծեի, ապա նրան այդ աշխատանքը չէի տա»,- նշել է նա:



Քլինթոնն իր հերթին հայտնել է, որ իր համար սենատը լքելու որոշում կայացնելը շատ դժվար էր: Սենատորի խոսքերով, իր նոր պաշտոնում նա մտածելու է «երկրի զարգացման խնդիրների շուրջ: Առաջին հերթին դա տնտեսությունն է, որն այժմ ծայրահեղ անկայուն է: Մեր ազգի ճակատագիրը եւ մեր երեխաների ապագան ենթարկվելու են այդ գլոբալ մարտահրավերների դաժան փորձություններին»: Իր խոսքը Քլինթոնն ավարտել է «պարոն նախագահ, ես հպարտ եմ միանալու ձեր թիմին» խոսքերով, հաղորդում է The Moscow Post-ը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---