Բաքվում Թերրի Դեվիսին համոզել են Ղարաբաղում «ադրբեջանական հուշարձանների ոչնչացման» մե՞ջ 2 դեկտեմբերի 2008 - 13:04 AMT PanARMENIAN.Net - «Պատմական հուշարձանների ոչնչացումը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» հարված է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Եվրոպայի եւ ողջ աշխարհի համար, երեքշաբթի օրը Բաքվում ասել է Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թերրի Դեվիսը: Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարը ափսոսանք է հայտնել մշակույթի եւ մշակութային ժառանգության գծով ԵԽԽՀ առաքելության` Ադրբեջան եւ Հայաստան կատարելիք այցի ձգձգման հետ կապված:«Երկու կողմերն էլ տարաձայնություններ ունեն այդ առիթով»,- ասել է Գլխավոր քարտուղարը` ավելացնելով, որ Եվրոպայի խորհուրդը հանդես է գալիս այն բանի կողմից, որպեսզի առաքելությունը ծանոթանա պատմական եւ մշակութային հուշարձանների իրադրության հետ, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը: Նշենք, որ ԵԽԽՀ առաքելության այցի ձգձգման պատճառը Բաքվի պահանջն է, որի համաձայն առաքելության ներկայացուցիչները պետք է Լեռնային Ղարաբաղ այցելեն Ադրբեջանի տարածքով, ինչն անհնար է եւ բացարձակապես անընդունելի հայկական կողմի համար: ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |