Հայկական հարց. Թուրքերը սպառնում են սպանել իտալացի եւ թուրք լրագրողներին

PanARMENIAN.Net - Իտալացի լրագրող եւ գրող, «Հայկական հոլոքոսթ» գրքի հեղինակ Ալբերտ Ռոսսելին արդեն տարուց ավելի է, ինչ սպանությամբ են սպառնում: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, սպառնալիքներով անանուն հեռախոսազանգերն սկսվեցին 2007թ. «Հայկական խոլոքոստ» գրքի հրապարակումից մի քանի ամիս անց եւ շարունակվել են մինչեւ 2008թ. հոկտեմբերի 26-ը: Ոստիկանությունը հաստատել է, որ հեռախոսազանգերը, ինչպես նաեւ էլեկտրոնային նամակները արտասահմանից էին: Ընդ որում, սպառնալիքների հեղինակները շատ լավ տեղեկացված էին Ալբերտո Ռոսսելի եւ նրա կնոջ կյանքի մասին:



Բելգիայում բնակվող «Ինֆո-Թուրք» տեղեկատվական գործակալության հիմնադիր եւ թղթակից Դոգան Օզգուդենին Լինչի դատով են սպառնում Թուրքիայի ուլտրաազգայնական մամուլը, ինչպես նաեւ Թուրքիայի դեսպանությունն ու Բելգիայի թուրքական ԶԼՄ-ները:



Հայկական հարցի շուրջ իր դիրքորոշման պատճառով Օզգուդենը ստիպված էր լքել Թուրքիան 1971թ.:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---