Ղարաբաղյան հակամարտությունը խնդիր է «Արեւելյան գործընկերություն» ծրագիր մտնելու ճանապարհին

PanARMENIAN.Net - Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագիր մտնելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խնդիր է լինելու, ուստի Եվրամիությունը պատրաստվում է ակտիվացնել իր գործողությունները այդ հակամարտության լուծման գործում, հայտնել է Ադրբեջանում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Ալան Վադդամսը: Այդ օգնությունը, Վադդամսի խոսքերով, չի գործելու ԵԱՀԿ Մինսկի խմբին հակառակ կամ զուգահեռ: «Այն ուղղված է լինելու այն բանին, որպեսզի օժանդակի Մինսկի խմբի ակտիվությանը` առանց համանախագահ երկրների հետ մրցակցելու»,- ասել է Վադդամսը, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:



Եվրահանձնաժողովը ծրագրում է առաջարկել մոտակա տարիների ընթացքում ստորագրել համաձայնագրեր հետխորհրդային վեց երկրների` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի ու Ուկրաինայի հետ ասոցիացման մասին եւ ճանաչել «այդ երկրների եվրոպական նույնությունն ու ձգտումը»: Այդ մասին ասվում է Արեւելյան գործընկերության առնչությամբ Եվրահանձնաժողովի քոմյունիքե նախագծում: Այդ նախագծում նշվում է, որ ասոցիացիայի մասին նոր համաձայնագրերը, որոնք նմանվելու են նախքան 2004թ. ԵՄ ընդլայնումը Լեհաստանի եւ Լիտվայի հետ կնքված փաստաթղթերին, միեւնույն ժամանակ չեն պարունակելու ապագայում Եվրամիությանը միանալու խոստումներ: Դեկտեմբերի 3-ին Եվրոպական հանձնաժողովը պետք է Արեւելյան գործընկերությանը պաշտոնական կարգավիճակ հաղորդի:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---