Կովկասյան պլատֆորմի երկրների ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա Հելսինկիում 2 դեկտեմբերի 2008 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Հելսինկիում ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների Խորհրդի` դետեմբերի 4-5-ին ծրագրված նիստի շրջանակներում կկայանա Անկարայի կողմից առաջարկված Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի անդամ երկրների` Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը: Այդ մասին Բաքու կատարած իր այցի ժամանակ հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով, հանդիպման ընթացքում կքննարկվեն Կովկասյան պլատֆորմի նպատակները, սկզբունքներն ու մեխանիզմները, հաղորդում է թուրքական Today's Zaman թերթը:Հարավային Օսիայի պատերազմից հետո Թուրքիան հանդես եկավ Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի ստեղծման նախաձեռնությամբ, որում ենթադրվում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի մասնակցությունը: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Սուրենյան․ Հուլիսի 5–ից կտաքանա 8-10 աստիճանով, ամսի 7–ից նոր ցիկլոն է սպասվում Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին հանրապետության ամբողջ տարածքում անձևները կվերսկսվեն, առանձին հատվածներում՝ հորդառատ Սևանում մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը․ Գործելու է 6 հանրային լողափ Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է աշխատանքը Առայժմ այն կգործի ինտերնետ հարթակներում Պատել․ Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատման հարցն ԱՄՆ ուշադրության կենտրոնում է Նա նշել է, որ դա տևական գործընթաց է |