ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԵՎՏՐԱ-ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ 1 օգոստոսի 2002 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ձեռնարկությունների արտադրանքի առեւտրա-ցուցադրական կենտրոնը կբացվի սույն թվի հոկտեմբերին Մոսկվայի Համառուսաստանյան ցուցադրական կենտրոնի (ՀՑԿ) տարածքում: Ինչպես նշել է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, հայ տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն կընձեռնվի ոչ միայն ցուցադրել իրենց արտադրանքը, այլ նաեւ առեւտրային գործունեություն ծավալել ՀՑԿ-ի տարածքում: Հայաստանի արտադրանքի առեւտրա-ցուցադրական կենտրոնի կառավարումը կիրականացնի ռուսաստանյան «Արմիմպորտ» ընկերությունը, որն իր վրա է վերցրել ցուցասրահի վերանորոգման եւ ցուցահանդեսի գործունեության կազմակերպման պարտականությունները: Արդեն իսկ իրենց արտադրանքը ցուցադրելու ցանկություն են հայտնել Երեւանի ոսկերչական գործարանը, Չարենցավանի մեքենաշինական, Երեւանի էլեկտրոնային չափիչ սարքերի, «Ալմաստ» գործարանները, թեթեւ արդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, «AWI» ժամացույցի գործարանը, «Եվրոթերմ» ընկերությունը, «Արենի» ֆիրման, ինչպես նաեւ չրերի արտադրությամբ զբաղվող մի ձեռնարկություն: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |