Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվե՞լ են «վատ ժառանգությունը անցյալում թողնել» 9 դեկտեմբերի 2008 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարները համակարծիք էին այն առումով, որ «վատ ժառանգությունը հարկավոր է անցյալում թողնել», երեքշաբթի ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵՄ-ի եւ Հարավային Կովկասի երկրների հետ երկկողմ եւ բազմակողմ բանակցություններից հետո: «Մենք համակարծիք էինք իմ հայ պաշտոնակցի հետ, որ ողջ վատ ժառանգությունը պետք է թողնել անցյալում, թողնել այն պատմությանը»,-ասել է Մամեդյարովը: Ըստ նախարարի, հայկական կողմի հետ հանդիպմանն ասվել է, որ «ղարաբաղյան հակամարտությունը արգելակում է համագործակցությունը Եվրամիության հետ», եւ կողմերը կակտիվացնեն իրենց ջանքերն ըստ Մոսկովյան հռչակագրի, որով նախատեսվում է ակտիվացնել հակամարտության կողմերի գործունեությունը տարածաշրջանում խաղաղության հասնելու համար», հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |