ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՃՈՒՄ Է 12 ՏՈԿՈՍՈՎ

PanARMENIAN.Net - Հայկական ձեռնարկությունների արտահանման ծավալները Հայաստանից Ռուսաստան կազմում են 27 միլիոն դոլար 2002 թվականի առաջին կիսամյակի տվյալներով: Իսկ ներմուծումը Ռուսաստանից Հայաստան, ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Արա Պետրոսյանի խոսքերով, նույն ժամանակահատվածի համար կազմել է 79 միլիոն դոլար: Նրա կարծիքով, Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առեւտրի աճի դինամիկան վերջին տարիների ընթացքում թույլ է տալիս այս տարի կանխատեսել արտահանման 12 տոկոսի աճ անցյալ տարվա նմանատիպ ցուցանիշի համեմատությամբ: Ներկայումս Հայաստանից Ռուսաստան է առաքվում սննդի, լեռնահանքային, քիմիական արդյունաբերության արտադրանքը եւ այլն: Հայաստան Ռուսաստանից ներմուծման հիմնական մաս են կազմում հումքային առաքումները: Պետրոսյանը ընդգծել է, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության կայուն աճը արձանագրվել է առաջին հերթին, 2000 թվականին Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների կողմից ստորագրված` երկակի հարկումից խուսափելու մասին պայմանագրի շնորհիվ, որի համաձայն հայ արտահանողները ազատվում են Ռուսաստանում ԱԱՀ-ի մուծումից:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---