ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. Երեւանն ու Բաքուն պետք է ճկունություն դրսեւորեն եւ որոշեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամկետը15 դեկտեմբերի 2008 - 14:38 AMT PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ երկրնեի ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարություններում ոչ մի հակասություն չկա: Երկու փաստաթուղթն էլ մշակվել է նույն ոգով: Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հելսինկյան հանդիպումը մեզ հույս է տալիս, որ հետագայում եւս կողմերին կհաջողվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ միասին շարունակել բանակցությունները բարձր մակարդակով»,-այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դը Բրիշամբոն: Ըստ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի, ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է ճկունություն դրսեւորեն եւ որոշեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամկետը: «Մենք հասկանում ենք, որ դրա համար անհրաժեշտ է փոխադարձ վստահության եւ փոխըմբռնման մթնոլորտ: Այս հակամարտությունը բավականին բարդ է, սակայն կա քաղաքական կամք, որը մենք տեսանք Հելսինկիում կայացած հանդիպմանը: ԵԱՀԿ բոլոր 56 երկրները պետք է նպաստեն բանակցային գործընթացին»,-հայտարարել է Մարկ Պերրեն դը Բրիշամբոն: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |