Ֆրանսիայի նախագահին ուզում էին սպանե՞լ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին Փարիզում` Ֆրանսիայի նախագահի նստավայրի մոտ, ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, որը փորձել էր թափանցել նախագահական նստավայրի տարածք: Ձերբակալվածի մոտ հայտնաբերել են էլեկտրոշոկեր, որը սկզբում դանակի տեղ էին ընդունել: Թե ինչ նպատակով էր անհայտ տղամարդը ցանկանում ներթափանցել Ելիսեյան պալատ, ոստիկանները դեռեւս չեն հաղորդում: Ձերբակալվածին ոստիկանական բաժանմունք են տարել:



Միջադեպի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին գտնվում էր Ելիսեյան պալատում, որտեղ հանդիպում ուներ Չեռնոգորիայի վարչապետ Միլո Դյուկանովիչի հետ, հաղորդում է Assoiciated Press-ը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---