Բարակ Օբաման պաշտոնապես ճանաչվել է ԱՄՆ 44-րդ նախագահ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Բարակ Օբաման պաշտոնապես դարձել է ԱՄՆ 44-րդ նախագահ: 2008թ. դեկտեմբերի 15-ին 50 նահանգների+ Կոլումբիայի շրջանի (Washington, DC) ընտրողների հանձնաժողովի 558 անդամները պաշտոնապես ընտրել են նոր նախագահին: Այժմ ընտրողների քվեարկության արդյունքները վերստուգվելու են ԱՄՆ Կոնգրեսում:



Պաշտոնապես ԱՄՆ փոխնախագահ է դարձել դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը, որը նախագահական ընտրություններին դրել էր իր թեկնածությունը Օբամայի հետ միասին, հաղորդում է Associated Press-ը:



Բարակ Օբաման արդեն կողմնորոշվել է գլխավոր նշանակումների հարցում: ԱՄՆ Պետական դեպարտամենտը կգլխավորի Հիլարի Քլինթոնը, Պենտագոնը` Ռոբերտ Գեյթսը, որը նախկինում նախորդ վարչակազմի պաշտպանության նախարարն էր:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---