Հայոց ցեղասպանություն. Թուրք ժողովուրդը շատ դանդաղ, բայց եւ այնպես փորձում է իմանալ իրականությունը

PanARMENIAN.Net - «Հայե'ր, ներե'ք մեզ» գործողությունը թուրքական հասարակությունում սկսված օբյեկտիվ գործընթաց է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԳԱԱ ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր-թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա կարծիքով, թուրք ժողովուրդը շատ դանդաղ, բայց եւ այնպես փորձում է իմանալ իրականությունը: «Թուրքական հասարակությունը փորձում է սահմանազատվել Օսմանյան կայսրության ցավալի ժառանգությունից, մեղա գալ եւ մաքրագործվել: Ճիշտ է, գործընթացը շատ դժվարությամբ է ընթանում, որովհետեւ գործողությունը բավական թվով հակառակորդներ ունի: Բայց գլխավորն այն է, որ այդ գործընթացը սկսվել է»,- ընդգծել է Սաֆրաստյանը:



Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա, հայ թուրքագետի կարծիքով, այն ամենից շատ հենց իրեն` Թուրքիային է անհրաժեշտ: «Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որպեսզի առաջ ընթանա: Մինչդեռ Հայաստանի համար Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյականության եւ խղճի հարց է»,- ասել է նա:



Քարոզչության նախաձեռնողներն են Ստամբուլի Բանչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բաշքին Օրանն ու Թուրքիայի ակադեմիական շրջանակների եւս 200 ներկայացուցիչներ, լրագրողներ, հասարակական գործիչներ: Հայոց ցեղասպանության համար ներողություն խնդրելու հանրագիրը դեկտեմբերի 15-ին տեղակայվել է Ինտերնետում եւ դրա տակ իրենց ստորագրությունն են դրել արդեն ավելի քան հինգ հազար հոգի:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---