Նազարբաեւն առաջարկել է ՀԱՊԿ շրջանակներում ստեղծել արագ արձագանքման միասնական զինված ուժեր

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովը չափազանց ոչ պաշտոնական ստացվեց: Մի շարք երկրների առաջնորդներ չկարողացան թողնել տանը կուտակված իրենց գործերը եւ ժամանել Ղազախստան: Արդյունքում գագաթնաժողովը վերածվեց բազմակողմ հանդիպման, սակայն բովանդակային առումով ոչինչ չկորցրեց: Ամեն դեպքում, Ղազախստանում մի քանի սենսացիոն նորություններ հնչեցին, գրում է Central Asian News-ը: Մասնավորապես, նախագահները հավանություն տվեցին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ՀԱՊԿ շրջանակներում արագ արձագանքման մշտական գործող միասնական զինված ուժեր ստեղծելու նախաձեռնությանը: Այս որոշումը թելադրված է վերջին կովկասյան ճգնաժամով, երբ Վրաստանը զինված գործողություն իրականացրեց խաղաղ քաղաքների դեմ, քանի որ չէր վախենում որեւէ պատժամիջոցից: Եթե այդ պահին գոյություն ունենային կոլեկտիվ զինված ուժեր, ապա այդ հանգամանքը կարող էր սթափեցնել թբիլիսյան քաղաքական գործիչներին, գտնում է Ղազախստանի նախագահը: «Այս գաղափարին հավանություն տվեցին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նազարբաեւն ընդգծել է, որ ապագա կառույցը պետք չէ նույնացնել Վարշավյան պայմանագրի զինված ուժերի հետ, սակայն որոշակի նմանություններ կարող են լինել»,-նշում է պարբերականը: Ռուսաստանն իր հերթին խոստացավ ներկայացնել ԱՊՀ երկրների շահերը «Մեծ քսանյակի» հաջորդ գագաթնաժողովում: Իսկ Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի ու Հայաստանի նախագահներին հետաքրքրեց ԱՊՀ շուկաների համար միասնական արժույթի ստեղծման հեռանկարը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---