Աբդուլլահ Գյուլը հերքել է հայտարարություններն իր մոր հայկական ծագման մասին

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ի պատասխան տարածված լուրերին իր մոր հայկական ծագման մասին, հայտարարել է, որ իր նախնիները եւ մայրական, եւ հայրական կողմից զտարյուն թուրքեր եւ մահմեդականներ են եղել: Իմ մայրը սերում է Աաթօղլուների ընտանիքից, որն ապրել է Կայսերիի շրջանում: Այնտեղից է նաեւ իմ հայրը: Ես, անշուշտ, հարգում եմ Թուրքիայի բոլոր քաղաքացիների էթնիկ ծագումը, ընտանեկան կապերը: Նրանք բոլորը հավասար իրավունքներ եւ պարտավորություններ ունեն, ինչպես ասվում է երկրի Սահմանադրության մեջ: Ես հպարտանում եմ մեր երկրով, որը հասել է գիտակցության նման մակարդակի»,-հայտարարել է Աբդուլլահ Գյուլը:



Ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ, պատգամավոր Ջանան Արիթմանը վերջերս քննադատել էր նախագահ Ա.Գյուլի վերաբերմունքը «Հայեր, ներե'ք մեզ» ակցիայի հանդեպ: Նրա խոսքերով, այդ նախաձեռնության հեղինակներին ոգեշնչեց Գյուլի այցը Հայաստան: Բացի այդ, պատգամավորը ակնարկել էր, որ նախագահի մայրը ծագումով հայ է: «Մենք տեսնում ենք, որ նախագահը սատարում է այդ նախաձեռնությանը: Աբդուլլահ Գյուլը պետք է լինի ոչ թե իր էթնիկ արմատների հետնորդը, այլ հանրապետության նախագահը, նոր թուրք ազգի ղեկավարը: Պարզեք, թե ինչ էթնիկ արմատներ ունի նախագահը մոր կողմից եւ ինքներդ կտեսնեք»,-հայտարարել է Արիթմանը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---