Չինաստանի նախագահը մտադիր է այցելել Հայաստան

PanARMENIAN.Net - Հունվարի 15-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյին: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակի եւ հետագա զարգացման հեռանկարների մասին: Չինաստանի նախագահը խնդրել է փոխանցել իր բարեմաղթանքները ՀՀ նախագահին, նշելով, որ անցած տարվա օգոստոսին նրա հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնկրետ քայլեր ձեռնարկել հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացման համար: Անդրադառնալով Հայաստան այցելելու Սերժ Սարգսյանից ստացված հրավերին` Հու Ձինթաոն հայտնել է, որ շնորհակալությամբ ընդունում է այն:



Հանդիպման ավարտին, հաջողություններ մաղթելով Արմեն Սարգսյանին, Հու Ձինթաոն ասել է, որ Հայաստանի դեսպանը երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ խորացման իր առաքելության կատարման ընթացքում կունենա Չինաստանի կառավարության ամենայն աջակցությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---