ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հաստատել է Հիլարի Քլինթոնի թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն 16 «կողմ» եւ 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հաստատել է Հիլարի Քլինթոնի թեկնածությունը: Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնի» լրատվության ծառայությունը, Սենատն ամբողջ կազմով կհաստատի նրան այդ պաշտոնում երեքշաբթի օրը, ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբամայի երդմնակալությունից հետո:



Սենատորները նաեւ լսումներ են անցկացրել Սյուզան Ռայսի թեկնածության վերաբերյալ, որն առաջադրվել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար:



«Ես հավատում եմ, որ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության դեմ կազմակերպված եւ իրականացված ողբերգական իրադարձությունները պարտավորեցնում են Կոնգրեսին ու ԱՄՆ նախագահին ճանաչել եւ հիշել Հայոց ցեղասպանությունը»,-անցած տարվա ամռանը նախագահական քարոզարշավի ընթացքում հայտարարել է Հիլարի Քլինթոնը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---