Բենիտա Ֆեռերո-Վալդներ. Հարավային Կովկասի երկրները կարեւոր են ԵՄ համար

PanARMENIAN.Net - Հունվարի 19-ից 22-ը Արտաքին հարաբերությունների - Եվրոպական հար-անության քաղաքականության հարցերով հանձնակատար տիկին Բենիտա Ֆեռերո-Վալդները այցելելու է Հայաստան, Վրաստան - Ադրբեջան: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է Հայաստանում Եվրահանձնաժողովի առաքելության ներկայացուցչության մամլո քարտուղար Անահիտ Ազատյանը, այցի ընթացքում հանձնակատարը կքննարկի նոր «Ար-ելյան գործընկերության» շրջանակներում ԵՄ ար-ելյան հար-անների հետ քաղաքական ներգրավվածության մակարդակի էական ընդլայնման վերաբերյալ առաջարկներ: Կքննարկվի նա- ԵՀՔ Գործողությունների ծրագրի իրականացումը յուրաքանչյուր երկրի կողմից: Վրաստանում հանձնակատարը կքննարկի 500 միլիոն եվրո կազմող ծրագրի իրականացումը, որն ուղղված է երկրի տնտեսության վերագործարկմանը - անցյալ ամռանը տեղի ունեցած հակամարտության հետ-անքով տեղահանված անձանց վերաբնակեցմանը: Հայաստանում - Ադրբեջանում հանձնակատարը կփորձի նոր թափ հաղորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերին:



Մինչ այցը տիկին Բենիտա Ֆեռերո-Վալդները ասել է. «Վրաստանը, Հայաստանը - Ադրբեջանը կար-որ երկրներ են ԵՄ համար, - այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք անել ավելին բարեփոխումների գործում նրանց աջակցելու համար, որոնք այդ երկրներին կբերեն բարգավաճում - կայունություն: Ար-ելյան գործընկերությունը կոնկրետ օգնության հետ մեկտեղ ավելի սերտ քաղաքական - տնտեսական կապերի հեռանկար է առաջարկում, որը թույլ կտա օգտվել ԵՀՔ կողմից առաջարկվող առավելություններից, մասնավորապես առ-տրի, շարժունակության ոլորտներում -, որն առավել կար-որ է այժմ, օգտվել գործընկերների - մեր էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման միջոցներից: ԵՄ հետ հատուկ հարաբերություններն իրենցից ներկայացնում են առաջարկ այն երկրներին, որոնք ընտրել են բարեփոխումների ճանապարհը, մասնավորապես ժողովրդավարության, մարդու իրավունքների - օրենքի գերակայության բարելավման հարցերում»:



Բենիտա Ֆեռերո-Վալդների այցի օրակարգում է Եվրամիության կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանն աջակցելու հարցը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---