Լրացավ Հրանտ Դինքի սպանության 2-րդ տարելիցը19 հունվարի 2009 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Այսօր լրանում է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 2-րդ տարին: Դինքը սպանվեց 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում իր գրասենյակի մուտքի մոտ ազգայնական Օգյուն Սամաստի ձեռքով: Հունվարի 18-ին Ստամբուլի Սբ.Աստվածածնի եկեղեցում մատուցվեց պատարագ, որին ներկա չէին ոչ Դինքի այրի Ռաքել Դինքը, ոչ նրա երեխաները: Ստամբուլի ոստիկանությունը անվտանգության միջոցներ էր ձեռնարկել: Պատարագը տեւեց 3 ժամ: Դինքի սպանության գործով դատավարությունը սկսվեց 2007թ. հուլիսին: Դատախազը պահանջել է սպանության անմիջական կատարող Օգյուն Սամաստին դատապարտել 18-24 տարվա ազատազրկման, իսկ սպանության նախաձեռնողներ Էրհան Թունջելին ու Յասին Հայալին` ցմահ բանտարկության: Դինքի սպանության գործով 19 մարդ է անցնում, հիմնականում` դրանք ազգայնամոլներ են Տրաբզոնից: Հերթական դատական նիստը կայանալու է փետրվարին: Դինքի ընտանիքի փաստաբանները պնդում են, որ սպանությունը կատարվել է Տրաբզոնի ոստիկանության աջակցությամբ, որն իրազեկ էր մահափորձին: Տրաբզոնցի երկու ոստիկաններ, որոնք լուսանկարվել էին մարդասպանի հետ թուրքական դրոշի ֆոնի վրա, կանչվել էին դատարան, սակայն այնուհետեւ արդարացվել էին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |