Ադրբեջանը իրավունքներ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Իրանի տարածքի վրա19 հունվարի 2009 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի ադրբեջանական համայնքի կայքի գլխավոր էջում զետեղված է «ժամանակակից Ադրբեջանի աշխարհագրական քարտեզը», որի կազմում նշված են հետեւյալ նահանգները` բուն Ադրբեջանը Ադր.ԽՍՀ սահմաններում, Արեւմտյան Ադրբեջանը (ժամանակակից Հայաստանը) եւ Հյուսիսային Ադրբեջանը (Իրանի Ատրպատական գավառը, որն ավելի հաճախ Հարավային Ադրբեջան են կոչում): Ինչպես ասվում է քարտեզին կցված տեղեկանքում, Ադրբեջանի հենց այդ սահմաններն են «ճշմարիտ, այլ ոչ թե Պարսկական եւ Ռուսական կայսրությունների միջեւ Գյուլիստանի` 1813թ. եւ Թուրքմանչայի` 1828թ. խաղաղ պայմանագրերի արդյունքում գծված սահմանները»: Հատկանշական է, որ կայքն աշխատում է երկու լեզուներով` ադրբեջաներեն եւ շվեդերեն: Ըստ www.armenica.org կայքի գլխավոր խմբագիր Վահագն Ավեդյանի, կայքի հիմնական թեմաներն են ղարաբաղյան հակամարտությունն ու «Հարավային Ադրբեջանի» խնդիրը: «Կազմակերպությունը նամակներ ու հայտարարություններ է հղում շվեդական խորհրդարան, ուշադրություն հրավիրելով հենց այս երկու հարցերի վրա»,-ասել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |