Քանի դեռ «Էրգենեկոնի» իրական առաջնորդները չեն ձերբակալվել, իրավիճակը Թուրքիայում լարված կմնա21 հունվարի 2009 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի այժմյան ներքաղաքական իրավիճակը չափազանց լուրջ է: Վերջին իրադարձությունները «Էրգենեկոնի» դատավարության շուրջ վկայում են այն մասին, որ Թուրքիայի քաղաքական վերնախավը կիսված է երկու մասի` քեմալական եւ իսլամիստական: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Թուրքիայում իշխանության եկավ վերջերս ձեւավորված իսլամիստական ուժը: Քեմալականները, որոնք սերտորեն կապված են «Էրգենեկոնի» հետ, աստիճանաբար կորցնում են իրենց դիրքրեն ու ազդեցությունը պետությունում»,-ասել է Սաֆրաստյանը` նշելով, որ քանի դեռ «Էրգենեկոնի» իրական առաջնորդները չեն ձերբակալվել, իրավիճակը Թուրքիայում լարված կմնա: «Ըստ մեղադրանքների, «Էրգենեկոնը» ակտիվ մասնակցություն է ունեցել 1950-ականների քրիստոնյաների ջարդին Ստամբուլում: Նա կապված է նաեւ հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետ եւ ներկայացնում է թուրքական հանրության ազգայնական շրջանակները: Գերադասելի կլինեոր, որ իշխանության մոտ մնար Արդարության եւ զարգացման կուսակցությունը, քանի որ Գյուլ-Էրդողանը տանդեմն առավել կշռադատված եւ զուսպ քաղաքականություն է վարում, քան քեմալականները»,-ասել է Ռուբեն Սաֆրաստյանը: Ա.Գյուլի հանձնարարությամբ,այսօր նրա նստավայրում տեղի կունենա արտակարգ նիստ վարչապետ Էրդողանի, գործադիր եւ օրենսդիր մարմինների ղեկավարների մասնակցությամբ, հաղորդել է թուրքական NTV հեռուստաալիքը: Թուրքիայում համառ խոսակցություններ են գնում ռազմական հեղաշրջման հնարավորության մասին: Նիստից առաջ թուրքական Գլխավոր շտաբը կոչ է արել իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչներին շատ զգույշ լինել «Էրգենեկոնի» հարցում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |