ԹԵՀՐԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՐԱՆԸ ԿԱՊՈՂ ՔԱՋԱՐԱՆԻ ԹՈՒՆԵԼԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Պաշտոնական Թեհրանը գրավոր հաստատել է իր մասնակցությունը Քաջարանի թունելի շինարարությանը, որը կապահովի ավտոմոբիլային հաղորդակցությունը Հայաստանի եւ Իրանի միջեւ ամբողջ տարվա ընթացքում: Հայ-իրանական տնտեսական համագործակցության հանձնախմբի համանախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի խոսքերով, իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել 85 տոկոսով ապահովել թունելի շինարարության ֆինանսավորումը: Ընդ որում Ա. Թումանյանը հրաժարվել է խոսել շինարարության ժամկետների մասին, քանի դեռ ավարված չեն բանակցությունները այդ հարցի շուրջ: Նա նշել է Քաջարանի թունելի կարեւորությունը ոչ միայն Հայաստանի եւ Իրանի, այլ նաեւ Կենտրոնական Ասիայի երկրների համար, որոնք կարճ ճանապարհ կունենան դեպի Կովկաս եւ Եվրոպա: Միեւնույն ժամանակ աշխատակազմի ղեկավարը կարծիք է հայտնել, որ «այդ հարցում որոշ բարդություններ կան, կապված այն բանի հետ, որ Իրանը, Հայաստանից բացի, նաեւ այլ, ոչ պակաս կարեւոր, հարեւաններ ունի»: Այդ կապակցությամբ, նա նշել է, որ Քաջարանի թունելի շինարարությունը կարող է ընդգրկվել Հյուսիս-Հարավ նախագծում, որը ՏՌԱՍԵԿԱ ծրագրի այլընտրանք է հանդիսանում: Ուստի տարածաշրջանի որոշ երկրներ, մասնավորապես Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք ներգրավված են ՏՌԱՍԵԿԱ ծրագրում, ակտիվորեն հանդես են գալիս հայ-իրանական նախագծի դեմ: Չնայած դրան, Ա. Թումանյանը նշել է, որ «ընդհանուր առմամբ նախագծի իրականացումը բարենպաստ է ընթանում»: Նշենք, որ հայ-իրանական համաձայնագիրը Քաջարանի թունելի շինարարության մասին ստորագրվել է 2001 թվականի դեկտեմբերին: Թունելը կանցկացվի 2070 մետր բարձրության վրա Մեղրու բարձրալեռնային լեռնանցքի տակ, որը գտնվում է Իրանի հետ սահմանից 20 կմ դեպի հյուսիս: Նախագիծը գնահատվում է 45-ից 75 մլն դոլար:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---