ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ ԱՄՆ ՍԵՆԱՏԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին դրույթ պարունակող օրինագիծը հնարավոր է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում ներկայացվի ԱՄՆ սենատի քննարկմանը: Այդ մասին այսօր հաղորդել է թուրքական «Turkish Daily News» թերթը: Տվայլ փաստաթուղթը առնչվում է ԱՄՆ կողմից ցեղասպանությունների կանխարգելման մասին օրենքի ընդունման 15 ամյակին եւ կոչ է անում ԱՄՆ կառավարությանը դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից, Հոլոքոստից եւ անցյալ դարի այլ ողբերգություններից: Հրապարակման համաձայն, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական հանձնաժողովի կողմից նախքինում հաստատված այդ օրինագիծը արժանացել է 30 սենատորների` այդ թվում նաեւ ԱՄՆ նախորդ նախագահի տիկին Հիլարի Քլինթոնի աջակցությանը: Թուրքական մամուլը կարծում է, որ Սենատի օրակարգում հարցի ընդգրկումը «փոթորիկ» կառաջացնի Անկարաի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերություններում: Ուշագրավ է, որ թերթը, հղում անելով «Անադոլու» գործակալությանը չի բացառում սենատորների կողմից այդ օրինագծի ընդունման հավանականությունը: Տվյալ ենթադրությունը կրկին անգամ շաղկապվում է իրաքյան ռազմարշավի ընթացքում թուրք-ամերիկյան հարաբերություններում բացված անջրպետի հետ:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---