ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿԱՌՈՒՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

PanARMENIAN.Net - Վաշինգտոնում նախատեսվում է կառուցել Հայոց ցեղասպանությանը նվիրված Հուշահամալիր եւ թանգարան: Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայկական վեհաժողովը, օրերս Հուշահամալիրի ստեղծման նախաձեռնող խումբը շինարարությունն իրականացնելու համար սկսել է հավաքել ճարտարապետների խումբ: Այդ գործի նախաձեռնողներին ակտիվորեն աջակցում է ամերիկյան «Քոնքորդ Փարթներս» ընկերությունը, որը մասնագիտացվել է ԱՄՆ մայրաքաղաքում նշանակալի մշակութային շինությունների նախագծման եւ շինարարության գործում: «Հայոց ցեղասպանությանը նվիրված Հուշահամալիրը եւ թանգարանը Վաշինգտոնում կկառուցվի Սպիտակ տան մոտակայքում, այդ պատճառով մենք ջանում ենք գտնել լավագույն եւ բարձրորակ ճարտարապետների խումբ` Հայաստանից դուրս Հայոց ցեղասպանության առաջին հուշահամալիրի եւ թանգարանի կառուցման համար»,- հայտարարել է աշխատանքները համակարգող Ռոս Վարդյանը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---