Սումգաիթում հրեաների ջարդ է սկսվե՞լ10 փետրվարի 2009 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Ըստ չճշտված տվյալների փետրվարի լույս 9-ի գիշերը Սումգաիթի մի քանի շրջաններում միանգամից մի քանի միջադեպ է տեղի ունեցել: Խոսքը հրեա ընտանիքների բնակարանների վրա կատարված միանգամից մի քանի ավազակային հարձակումների մասին է: Ըստ նախնական տվյալների տուժել է 12 մարդ, որոնք տեղափոխվել են շտապ օգնության հիվանդանոցներ տարբեր ծանրության վնասվածքներով, այդ թվում դանակահարությամբ: Ենթադրաբար բռնության այս բռնկումը կապված է Գազայի հատվածի վերջին իրադարձությունների հետ: Ադրբեջանում հրեաների հանդեպ բացասական վերաբերմունքը սկսեց արտահայտվել դեռեւս 2006 թվականին, երբ Ադրբեջանի հրեա համայնքը բացահայտ սատարեց Իսրայելի գործողություններին Լիբանանում: «Ջումա» մեջիթի իմամ Իլգար Իբրահիմօղլուն այն ժամանակ բավականին կոշտ արտահայտվեց եւ նույնիսկ սպառնաց հրեաներին վրիժառությամբ: «Ես խոստանում եմ Սեմեոն Իհիլիովին (Ադրբեջանում հրեական կրոնական համայնքի առաջնորդ), որ մենք ցույց կտանք մեր համերաշխությունը պաղեստինցիների եւ լիբանանցիների հետ»: Արդեն այսօր առավոտյան Սումգաիթի գործադիր իշխանության ղեկավար Վագիֆ Ալիեւը ուժայինների արտահերթ նիստ գումարեց` պահանջելով գտնել եւ պատժել բոլոր մեղավորներին, հաղորդում է azertopnews-ը: Սումգաիթը տխրահռչակ ճանաչում ստացավ դեռեւս 1988 թվականին, երբ փետրվարի 27-29 քաղաքում հայկական ջարդեր էին իրականացվում` իշխանությունների իմացությամբ եւ թողտվությամբ: Այն ժամանակ, պաշտոնական տվյալներով, 32 հայ սպանվեց, հարյուրավորները վիրավորվեցին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |