Թուրքիայի Կրթության նախարարությունը հրաժարվել է դպրոցներում հակահայկական ֆիլմի ցուցադրությունից19 փետրվարի 2009 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Կրթության նախարարությունը որոշել է դադարեցնել միջնակարգ դպրոցներում 1915թ. իրադարձությունների մասին ֆիլմի ցուցադրությունն այն բանից հետո, երբ դասախոսներն ու մտավորականության ներկայացուցիչներն իրենց դժգոհությունն են հայտնել այդ առիթով: Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News թուրքական թերթը, «Սարը Գյալին» ֆիլմը նախարարության կողմից չի ներկայացվել որպես ուսումնական գործընթացի էլեմենտ եւ նախատեսված էր դասավանդողների, այլ ոչ թե` աշակերտների համար: «Բայց որոշ դպրոցներ ֆիլմը ոչ նպատակահարմար կերպով են օգտագործել»,- ասվում է կրթության նախարարության հայտարարության մեջ:Թուրքիայի Կրթության նախարարության որոշումը առաջ բերեց ոչ միայն Ստամբուլի հայկական համայնքի, այլեւ թուրք գիտնականների դժգոհությունը: Նրանք սուր քննադատության ենթարկեցին ֆիլմը, որը հակահայկական քարոզչություն է պարունակում եւ ներկայացնում է Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ թուրքական կառավարության պաշտոնական դիրքորոշումը: «Սարը Գյալին» փաստագրական ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես են «հայերը կոտորում թուրքերին»: Թուրքիայի հասարակական գործիչների կարծիքով, այդպիսի ֆիլմի ցուցադրությունը թուրք դպրոցականների շրջանում կնպաստի հայ ժողովրդի հանդեպ ատելության սերմանմանը: Այդ առիթով Ստամբուլի հայկական համայնքի եւ թուրքական հասարակության 500 ներկայացուցիչներ արդեն բողոքի հայտ են ներկայացրել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |