Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը մեղադրվո՞մ է ամերիկյան օրենքների խախտման մեջ24 փետրվարի 2009 - 00:38 AMT PanARMENIAN.Net - «Վաշինգտոնի CREW (Citizens for Responsibility and Ethics in Washington) կազմակերպությունը Արդարադատության նախարարությանն ու այլ կառույցների բողոքներ է փոխանցել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի` ANCA-ի կողմից նախընտրական արշավի եւ լոբբինգի ընթացքում թույլ տված խախտումների մասին, մասնավորապես, Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքի եւ Լոբբիստական գործունեության բացահայտման մասին օրենքի խախտման մեջ»,-գրում է թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուս» թերթը: Ինչպես գրում է թուրքական թերթը, փոխանցված նամակում ասվում է, որ ANCA-ն, որպես բարեգործական կազմակերպություն իրավունք չուներ միջամտել երկրում ընթացող որեւէ քաղաքական արշավի այս կամ այն թեկնածուի կողմից: «ANCA-ն օրենքին հակառակ մասնակցել է Բարաք Օբամայի նախընտրական արշավին, սատարելով նրան եւ փոխնախագահ Ջո Բայդենին, ինչպես նաեւ մասնակցել է ԱՄՆ Սենատի 15 թեկնածուների եւ Ներկայացուցիչների պալատի 21 թեկնածուների նախընտրական արշավին: Ավելին, Կոմիտեն, առանց համաձայնեցնելու Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի համապատասխան ստորաբաժանումների հետ, կոչ է արել Կոնգրեսին եւ գործադիր իշխանության մյուս օղակներին ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ եւ այլ օրենքներ, որոնք կարող էին ազդել ԱՄՆ-Հայաստան, ԱՄՆ-Թուրքիա եւ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների վրա»,-ասվում է փաստաթղթում:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |