ԱՄՆ ՍԵՆԱՏԻ ԿՈՄԻՏԵՆ ՀԱՍՏԱՏԵՑ 2003 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Երեկ ԱՄՆ Սենատի օտարերկրյա հատկացումների կոմիտեն հաստատեց 2003 ֆինանսական տարվա համար Հայաստանին 90 միլիոն դոլարի չափով օգնություն ցուցաբերելու նախագիծը եւ լրացուցիչ 3,75 միլիոն դոլարի հատկացումը Հայաստանի ռազմական կարիքների համար: Ամերիկայի Հայկական համագումարի հաղորդագրության համաձայն, Սենատի կոմիտեն հայտարարել է նաեւ Լեռնային Ղարաբաղին օգնության տրամադրումը շարունակելու մասին: Սենատորները հույս են հայտնել որ 1998 թվականին Լեռնային Ղարաբաղին տրամադրած 20 միլիոն դոլարի օգնությունը կիրացվի մինչեւ 2003 թվականի վերջը եւ որպես մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղին կտրամադրվի եւս 5 միլիոն դոլար: Միեւնույն ժամանակ Սենատի կոմիտեն հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունը իր շուտափույթ երկուստեք ընդունելի լուծումը կստանա: Հատկանշական է, որ կոմիտեն կոչ է արել Թուրքիային վերացնել Հայաստանի շրջափակումը եւ ուսումնասիրել թուրքական Ղարս եւ հայկական Գյումրի քաղաքների միջեւ երկաթուղային կապի հաստատման հնարավորությունը` ավելացնելով, որ նման գործողությունները կնպաստեն Թուրքիայի եւ Հայաստանի տնտեսական կապերի զարգացմանը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---