ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՌՋԵՎ ՍՏԱՆՁՆԱԾ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵՋ

PanARMENIAN.Net - Հայաստանը լավ է գիտակցում Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կարեւորությունը, հետեւողական է այդ հարցում եւ առաջ է ընթանում քայլ առ քայլ: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Լիդի Պոլֆերի հետ հանդիպման ժամանակ: Պետության ղեկավարը նշել է, որ «որոշ հարցերում կան ձգձգումներ, սակայն դրանք տեխնիկական բնույթ են կրում եւ կկարգավորվեն ժամանակի ընթացքում»: Ռ.Քոչարյանը համոզվածություն է հայտնել, որ «Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը եւս մի քայլ կդառնա եվրոպական ընտանիքին Հայաստանի լիարժեք ինտեգրվելու ճանապարհին»: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---