ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՏԱԼԻԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ ղեկավարը եւ Իտալիայի արտաքին գործերի փոխնախարարը այսօր Երեւանում ստորագրել են «Համաձայնագիր օդային հաղորդակցությունների մասին»: Փաստաթղթի ստորագրմանը նախորդող հանդիպման ընթացքում Իտալիայի փոխարտգործնախարար Մարգերիտա Բոնիվերին եւ ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը քննարկել են երկկողմ տնտեսական եւ մշակութային համագործակցությունն ընդլայնելու հարցեր, ինչպես նաեւ անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտը ամբողջացնելու հնարավորությունները: Կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությանը եւ ԼՂ խնդրի կարգավորման ներկա փուլին:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---