Թուրքիան կոչ է արել երրորդ երկրներին սատարել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը24 փետրվարի 2009 - 21:14 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան կոչ է արել երրորդ երկրներին սատարել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն ցանկացած միջամտություն, նրա կարծիքով, կարող է բացասական հետեւանքներ ունենալ հարաբերությունների կարգավորման համար: Այդ մասին Անկարայում կայացած ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բուրակ Օզուգերգինը: Նրա խոսքերով, ներկայումս հանդիպումներ են կայանում երկու երկրների պաշտոնյաների միջեւ: «Մենք գտնում ենք, որ հարկավոր է անմիջական խոսակցություն վարել միմյանց հետ, ոչ թե մամուլի միջոցով: Թուրքիան միշտ առարկել է սեփական պատմության որոշակի շրջանի խեղաթյուրումների դեմ: Մենք չենք կարող համաձայնվել այդ խեղաթյուրումները որպես բանակցություններ վարելու գործիք օգտագործելու հետ: Մենք կշարունակենք ճշմարտությունն ասել»,-ասել է նա: Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղարը նշել է նաեւ, որ Անկարան ցանկանում է պահպանել համագործակցության եւ խորհրդակցությունների մեխանիզմները ԱՄՆ նոր վարչակազմի հետ արտաքին քաղաքականության բոլոր ոլորտներում: «Մեզ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ ամերիկյան վարչակազմը եւս մտադիր է համագործակցել մեզ հետո»,-հավելել է նա, հաղորդում է Anatolian News Agency-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |