Թուրքիան կարող է միջնորդի դեր կատարել Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ25 փետրվարի 2009 - 00:05 AMT PanARMENIAN.Net - Իրանը դիմել է Թուրքիային իրանա-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը նպաստելու խնդրանքով: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիթ Էրդողանը: Նրա խոսքերով, եթե ԱՄՆ-ն եւս շահագրգռված է Թուրքիայի միջնորդության մեջ, ապա Անկարան համաձայն է ստանձնել միջնորդի դերը: Էրդողանը նաեւ պատմել է լրագրողներին, որ միջնորդի դեր է կատարել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ու ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի միջեւ: Նրա խոսքերով, Ահմադինեժադը, չնայած հակաամերիկյան կոշտ քննադատությանը հրապարակային ելույթներում, փորձում էր բարելավման հասնել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Էրդողանը նաեւ պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս միջնորդ լինել երկու երկրների միջեւ: Թուրքիան վերջին տարիներին մերձեցել է Իրանի հետ, միաժամանակ պահպանելով անդամակցությունը ՆԱՏՕ-ին եւ սերտ հարաբերությունները Վաշինգտոնի հետ: Իրանն արդեն հայտարարել է նման սխեմայով երկխոսություն վարելու իր պատրաստակամության մասին: Բարաք Օբաման իր պաշտոնակալման ելույթում նաեւ հայտարարել է Իրանի հետ շփումներ հաստատելու մտադրության մասին, գրում է «The Gardian» թերթը: Դիվանագիտական հարաբերություններն ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ խզվել են 30 տարի առաջ Թեհրանում ամերիկյան դեսպանատան գրավման պատճառով: Վերջերս Իրանն ու Թուրքիան մերձեցել են, առեւտրային շրջանառությունը երկու երկրների միջեւ անցյալ տարի հասավ 5,5 մլրդ դոլարի: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հանդիպել է վարչապետի եւ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ անցյալ տարվա ամռանը Ստամբուլում: Թուրքիան գազի 1/3-ը ներկրում է Իրանից եւ համաձայնագիր է ստորագրել Իրանի գազային ոլորտում ներդրումներ կատարելու մասին: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի պաշտոնյաները թերահավատորեն են վերաբերվում Թուրքիայի միջնորդական դերին, սակայն այդ գաղափարը կրկին ի հայտ եկավ Բարաք Օբամայի օրոք, որը պատրաստվում է վերանայել արտաքին քաղաքականությունը եւ Իրանի հարցում ցանկանում է «բացել բռունցքը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |