Էրդողան. ԱՄՆ-ում հրեական լոբբին չի աջակցի Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը25 փետրվարի 2009 - 00:54 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացառում է այն հնարավորությունը, որ ԱՄՆ-ում հրեական լոբբին կաջակցի ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունմանը: «Ես հավատում եմ, որ ԱՄՆ-ը գիտակցում է Թուրքիայի կարեւորությունը տարածաշրջանում», - նշել է նա: Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանությունն այն հարցը չէ, որը կվատթարացնի ամերիկա-թուրքական հարաբերությունները: «Ես չեմ ցանկանում մտածել, որ ԱՄՆ Կոնգրեսը զգացմունքների վրա հիմնված որոշում կկայացնի, այդ հարցով պետք է զբաղվեն պատմաբանները», - ընդգծել է Թուրքիայի վարչապետը: Այդ մասին գրում է The Guardian-ը:Իսրայելա-թուրքական հարաբերությունները որոշ չափով վատթարացել են այն բանից հետո, երբ Էրդողանը կտրուկ քննադատության էր ենթարկել Գազայի հատվածում «Ձուլածո արճիճ» գործողությունը: Նա Իսրայելին մեղադրել էր 1300 պաղեստինցու մահվան մեջ - ցուցադրաբար լքել Դավոսում Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ բանավեճի վայրը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |