ՀԱՊԿ-ն եւ ԵՎՐԱԶԵՍ-ը հատուկ ուշադրություն են հատկացնում ռազմա-տնտեսական համագործակցությանը26 փետրվարի 2009 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպության դրությամբ Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Ռաֆիկ Անանյանի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ Մշտական Խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:Լիազոր ներկայացուցիչներն ավարտել են Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպության եւ Եվրասիական տնտեսական ընկերության փոխգործակցության հիմնական ուղղությունների շարքի նախագծի համաձայնեցումը: Կազմակերպությունների մեջ մտնող պետությունների քաղաքական, տնտեսական եւ այլ շահերի պաշտպանության նպատակով ՀԱՊԿ-ն եւ ԵՎՐԱԶԵՍ-ն իրենց գործունեությունը կողմնորոշելու են իրավապաշտպան ոլորտում` պայքար տնտեսական կոնտրաբանդի, թմրավաճառքի եւ այլ հանցագործությունների դեմ, հանցագործ ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանն ու ահաբեկչության ֆինանսավորմանը դիմակայելու, բնակչության գաղթի կարգավորման հարցերում, այդ թվում` աշխատավոր գաղթի, մարդկանց վաճառքի, ապօրինի գաղթի հայտնաբերման եւ ճանապարհների արգելափակման հարցերում: ՀԱՊԿ-ն եւ ԵՎՐԱԶԵՍ-ը մտադրված են համատեղ գործել նաեւ էներգետիկ անվտանգության ապահովման ոլորտում, այդ թվում` հիդրոտեխնիկական սպառազինությունների եւ այլ ռազմավարորեն կարեւոր օբյեկտների անվտանգության հարցում, տրանսպորտային համակարգերի եւ օդային տարածքի անվտանգության ապահովման, տեխնոգենային եւ բնական բնույթի արտակարգի իրավիճակների զգուշացման եւ հետեւանքների լիկվիդացման գործում: Նշվածի իրագործման շրջանակներում ՀԱՊԿ եւ ԵՎՐԱԶԵՍ-ը կկողմնորոշեն իրենց ջանքերը իրավապահ մարմինների, սահմանակից եւ մաքսային ծառայությունների, արտակարգ իրավիճակների մարմինների եւ ենթաբաժանմունքների կադրերի նախապատրաստման ոլորտում: ՀԱՊԿ եւ ԵՎՐԱԶԵՍ-ը հատուկլ ուշադրություն են ծրագրում դարձնել կազմակերպությունների մեջ մտնող պետությունների ռազմա-տնտեսական համագործակցությանը, միջխորհրդարանական համագործակցությանը, Աֆղանստանի հետհակամարտական կարգավորման վերաբերյալ գործունեության կողմնորոշմկան հարցում եւ այլն: ՀԱՊԿ եւ ԵՎՐԱԶԵՍ փոխգործակցության հիմնական ուղղությունների շարքի Նախագիծը ծրագրվում է մոտ ապագայում դիտարկել ՀԱՊԿ Քարտուղարության եւ ԵՎՐԱԶԵՍ-ի Ինտեգրացիոն հանձնաժողովի համատեղ նիստին: Լիազոր ներկայացուցիչները դիտարկել են նաեւ մի շարք խնդիրներ` ուղղված Կազմակերպության գործունեության կատարելագործմանը, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |