Թուրքիայի բնակչությունը բոլորից շատ վստահում է բանակին, բոլորից քիչ` քաղաքական գործիչներին 2 մարտի 2009 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Երկրի 25 քաղաքում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ թուրքերը, ինչպես եւ նախկինում, բոլորից շատ վստահում են բանակին: Թուրքիայում ազդեցիկ այդ կառույցի նկատմամբ վստահությունը կազմում է 8,3 բալ եւ վերջին չորս տարվա ընթացքում գրեթե փոփոխություն չի կրել (2004 թվականին` 8,2 բալ): Թուրքիայում ամենաքիչ հեղինակությունն ունեն քաղաքական գործիչները: Անցած տարվա արդյունքում նրանք 2,9 բալ գնահատական են ստացել: Նրանց համար փոքր-ինչ բարենպաստ էր 2004 թվականը`3,4 բալ, նշվում է հիմնադրամի հետազոտության մեջ: Թուրքիայի հասարակությունում վստահության աստիճանով նախավերջին տեղն են զբաղեցնում ԶԼՄ-ները`3,8 բալ անցած տարվա արդյունքում, 2004 թվականի 4,7 բալի համեմատությամբ: Հետազոտության տվյալներով, թուրքերին առավելապես մտահոգում են տնտեսական խնդիրները: Հարցումը ցույց է տվել, որ հարցման մասնակիցների 39 տոկոսը 70 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար գլխավոր խնդիրը համարում է գործազրկությունը, 20 տոկոսը` տնտեսական անկայունությունը, եւ հետազոտության նույնքան մասնակիցները` սղաճն ու ապրուստի թանկությունը: Չորս տարին մեկ անգամ անցկացվող հարցումը նաեւ ցույց է տվել, որ մասնակիցների գրեթե կեսը (49 տոկոսը) չի հավատում, որ 2009 թվականին Թուրքիայում կհաջողվի քաղաքական կայունություն հաստատել: Քաղաքական իրավիճակի բարելավման հնարավորության մասին հաղորդել է հարցման մասնակիցների 31 տոկոսը: Հարցմանը մասնակցել է 2040 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Մարտի 29-ին Թուրքիայում կկայանան տեղական իշխանության մարմինների ընտրությունները: Այս ընտրությունների ֆավորիտն է հանդիսանում Արդարության եւ զարգացման կուսակցությունը, որը գլխավորում է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Արդարության եւ զարգացման կուսակցությունն իշխանության գլուխ է կանգնած 2002 թվականից: 2007 թվականին այն հաղթել է վերջին խորհրդարանական ընտրություններում` հավաքելով ընտրողների ձայների 46,7 տոկոսը եւ կազմավորելով մեկ կուսակցությունից կազմված կառավարություն: Էրդողանի կաբինետում ԱԳՆ նախկին ղեկավար Աբդուլահ Գյուլը նույն թվականի օգոստոսին ընտրվել էր Թուրքիայի նախագահ: ![]() ![]() Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |