Արագ արձագանքման հավաքական ուժերը կարող են պատրաստ լինել կիրառման արդեն 2009 թվականի հունիսին 2 մարտի 2009 - 14:30 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերը` (ԱԱՀՈՒ) կազմված կլինեն երկու բաղադրիչներից: Առաջին բաղադրիչը զորքերն են, որոնք միջոցներ կձեռնարկեն ռազմական եւ սահմանամերձ հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: Երկրորդ բաղադրիչը հատուկ նշանակության ուժերը կլինեն, որոնք կոչված են լինելու պայքարել ահաբեկչության դեմ եւ կասեցնել թմրանյութերի շրջանառությունը: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Հատուկ նշանակության ուժերը կստեղծվեմ ՀԱՊԿ անդամ երկրների իրավապահ ծառայությունների թվից: Ենթադրվում է, որ յուրաքանչյուր պետություն զինվորական համակազմ կհատկացնի ԱԱՀՈՒ-ի համար: Նրա խոսքերով, խաղաղ ժամանակ այդ կազմավորումները կլինեն ազգային հրամանատարության իրավասության տակ, իսկ ռազմական ժամանակ` կենթարկվեն ՀԱՊԿ երկրների նախագահների կողմից նշանակված հրամանատարներին: «Այժմ նախապատրաստվում է համապատասխան նորմատիվ-իրավական բազան, որն առնչվում է ԱԱՀՈՒ-ի կիրառման իրավաբանական ասպեկտներին: Դրանից հետո մենք կսկսենք համաձայնեցման գործընթացը»,-ընդգծել է Բորդյուժան` հավելելով, որ արդեն ընթացիկ տարվա հունիսին, Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ ղեկավարների հերթական գագաթնաժողովից հետո, Արագ արձագանքման հավաքական ուժերը կձեւավորվեն եւ պատրաստ կլինեն կիրառման: «ՀԱՊԿ-ն չի դիտարկում ԱԱՀՈՒ-ն որպես հակակշիռ ՆԱՏՕ-ի ուժերին: Արագ արձագանքման հավաքական ուժերը մենք դիտարկում ենք որպես ՀԱՊԿ ներուժ, որն արհրաժեշտ է այս կամ այն ճգնաժամային իրավիճակի կարգավորման համար կազմակերպության երկրների տարածքում»,-հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը` հավելելով, որ կազմակերպությունը համագործակցություն է առաջարկել ՆԱՏՕ-ին առկա մարտահրավերներին հակազդելու համար, սակայն դեռեւս «հստակ պատասխան» դաշինքից չի ստացել: Անդրադառնալով ԱԱՀՈՒ-ի կիրառման հնարավորությանը ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում` Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ չի կարելի կապել այդ ուժերի կիրառումը սառեցրած հակամարտությունների կարգավորման հետ: «ԱԱՀՈՒ-ն չի կարող օգտագործվել ներքին հակամարտությունների կարգավորման համար: Այդ ուժերի կազմում չկան այնպիսի ստորաբաժանումներ, որոնք կոչված են կայունացնել ներքին իրավիճակը»,-ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:--ԿԱ-- ԱԱՀՈՒ ստեղծման մասին որոշումն ընդունվել է փետրվարի 4-ին Մոսկվայում` ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |