«Արեւելյան գործընկերությունը» համագործակցության նոր ուղիներ է բացում հետխորհրդային երկրների հետ11 մարտի 2009 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի դաշնային կառավարությունը վստահ է, որ Արեւելյան գործընկերությանն առնչվող բոլոր հարցերը կլուծվեն մարտի 19-20 կայանալիք ԵՄ գագաթնաժողովում: Այդ մասին հայտարարել է Բունդեսթագի Եվրոպական կոմիտեում Եվրոպայի գծով պետնախարար Գյունտեր Գլոցերը (ԳՍԺԿ): Նրա խոսքերով, «Արեւելյան գործընկերության» նպատակները վերջնականապես կորոշվեն մայիսի 7-ին Պրահայում կայանալիք գագաթնաժողովում: Պետնախարար Գլոցերը նշել է, որ, անվատնգության նկատառումներից բացի, ծրագիրը կարող է ընդգրկված վեց երկրների հետ համագործակցության նոր հնարավորություն բացել եւ արագացնել անցումային գործընթացը: Մասնավորապես, «Արեւելյան գործընկերությունը» ասոցիացիայի մասին նոր համաձայնագրերից բացի նախատեսում է նաեւ վարչական ներուժի բարելավման ծրագիր, ինչպես նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման ծրագրեր: 2008 թվականի հունիսին Եվրահանձնաժողովը ԵՄ-ի մասնակցությամբ մշակեց «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը վեց հետխորհրդային երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի ու Բելառուսի համար առանց Եվրամիությանը միանալու հեռանկարի: 2008 թվականին Կովկասում հակամարտության պատճառով ԵՄ-ն առաջարկեց Եվրահանձնաժողովին արագացնել նախաձեռնության ծրագրերի մշակումը, գրում է Aus politik und Zeitgeschichte-ն: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԵԽ պատգամավորները հայատարարություն են տարածել հայ-ֆրանսիական ռազմական գործակցության վերաբերյալ Նրանք նշել են, որ մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է։ Բունդեսթագի պատգամավոր․ ՀՀ-ն միշտ եղել է եվրոպական երկիր և Հայաստանի ապագան Եվրոպայում է Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարները Բագրատ սրբազանը հանդիպումներ կունենա Սյունիքում Այցը եռօրյա է Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է ՀՀ-ին Խաղերը կանցնեն Հայաստանում 2027–ին |