Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը Թեհրանում ցույց կտա, թե որքան իրական է Թուրքիա-Իրան դաշինքի ստեղծումը11 մարտի 2009 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովը Թեհրանում ցույց կտա, թե որքան իրական է Թուրքիա-Իրան դաշինքի ստեղծումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԳԱԱ Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին Նրա խոսքերով, չի բացառվում, որ այդ հանդիպումն ուղղակի ուժերի ստուգում կլինի «շիաների դավանած իսլամի կոշտ գաղափարախոսությամբ համեմված պարսկական մեծապետական ազգայնամոլության եւ սունիների ժառանգությունը յուրացնող թուրքական մեծապետական ազգայնամոլության միջեւ բախումից առաջ»: «Պատահական չէ, որ դրան են հետեւում ոչ միայն մեծ տերությունների մայրաքաղաքներում: Ադրբեջանցիներին ու հայերին, արաբներին ու քրդերին այդ ամենը շատ ավելի է վերաբերվում»,-ընդգծել է Սատանովսկին: Կադրից դուրս այս գագաթնաժողովին կմասնակցեն շատ ավելի մեծաքանակ համաշխարհային ու տարածաշրջանային առաջնորդներ: Իրանի գազը Եվրոպա կհասնի Թուրքիայի տարածքով թե ոչ, ոչ միայն Nabucco բազմաչարչար նախագծի հարցն է: Սա մերձկասպյան ածխաջրածինների ապագայի մասին բանավեճի առանցքային թեման է, Ռուսաստանի ու ԵՄ-ի, ԱՄՆ ու Թուրքմենստանի, Ադրբեջանի ուՂազախստանի հարաբերությունների բանալին: «Այսօր Թուրքիայի Հանրապետությունը աշխարհի առաջատար երկրների ռազմավարական շահերի խաչմերուկ է: Նրա դիրքորոշումը տասնամյակների համար կորոշի ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս: Թուրքիայի վերնախավը կարծում է, որ իրենց երկրի զբաղեցնելիք տեղը աշխարհի համակարգում շատ ավելի լայն է այն շրջանակներից, որոնք կային XX դարում: Թուրքիան դեռեւս պատրաստ չէ սահմանափակվել ՆԱՏՕ-ի առաջատար անդամի դերով, որն ընդունարանում սպասում է ԵՄ-ին անդամակցելու իր հերթին: Նա ակտիվորեն տնտղում է հարեւաններին, դաշինքներ է կազմակերպում եւ ընդհարում մրցակիցներին` «արեւի տակ իր տեղն» որոնելով վաղվա աշխարհում»,-գտնում է ռուս գիտնականը, գրում է «Կոմերսանտ» թերթը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Օ՛Բրայենն Ալիևի հետ հանդիպմանը խոսել է խաղաղության օրակարգն առաջ մղելու ԱՄՆ հանձնառության մասին Նա նաև կարևորել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում Իրանի դեսպան․ Եթե երկրները խաղաղության ցանկություն են հայտնում, սպառնալիքի լեզվով չպետք է խոսեն Ըստ նրա` ցանկացած մակարդակում հնարավոր է համագործակցել ՀՀ–ի հետ, սակայն դա պետք է լինի փոխադարձ ընկալումների հիման վրա Պատանի հունահռոմեականները 1 ոսկի, 3 արծաթ և 1 բրոնզ են նվաճել Եվրոպայի Մ17 առաջնությունում ՀՀ ընտրանին թիմային հաշվարկում 2–րդն է «Հայաքվեն» հունիսի 12-ի դեպքերի մասով հաղորդում է ներկայացրել դատախազություն Ըստ Չալաբյանի, այդ օրը եղել է ոստիկանության ղեկավարության կողմից կանխամտածված սադրանք |