Թուրքիայի դատախազը հայտարարում է «Հայեր, ներե'ք մեզ» նախաձեռնության օրինական լինելու մասին11 մարտի 2009 - 22:29 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի դատախազ Նադի Թուրքասլանը Թուրքիայի արդարադատության նախարարությանը հղած նամակում կոչ է արել չեղյալ հայտարարել Անկարայի դատախազի «Հայեր, ներե'ք մեզ» նախաձեռնության հեղինակին քրեական պատասխանատվության կանչելու վերաբերյալ որոշումը: Մարտի 3-ին դատարանը չեղյալ հայտարարեց դատախազության որոշումը, որի համաձայն կազմակերպիչների դեմ չի կարող քրեական գործ հարուցվել: Այդ որոշումը թույլ է տալի դատախազներին արդարադատության նախարար Մեհմետ Ալի Շահինից պահանջել, որ հետաքննություն սկսվի: Կազմակերպիչների դեմ հարուցվող մեղադրանքները հիմնված կլինեն Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի վրա, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում «թուրքական ինքնությունը» վիրավորելու համար: Հոդվածի նոր խմբագրության մեջ քրեական գործ հարուցելու համար պահանջվում է արդարադատության նախարարի կարգադրությունը, հաղորդում է «Հյուրիեթ դեյլի նյուսը»: «Հայեր, ներե'ք մեզ» կոչը զետեղվել էր Ինտերնետում 2008 թվականի դեկտենբերի 15-ին: Նախաձեռնության կազմակերպիչներն են Ստամբուլի Բախչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բասկին Օրանը եւ Թուրքիայի ակադեմիական շրջանակների, լրագրողների, հասարակական գործիչների եւս 200 ներկայացուցիչներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |