Գյուլը կոչ է արել Իրաքին համատեղ պայքարել քրդերի դեմ24 մարտի 2009 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահի 33 տարվա ընթացքում Իրաք կատարած առաջին այցի ժամանակ քննարկվել են Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ պայքարի հարցերը: Ինչպես հայտարարել է Աբդուլլահ Գյուլը, Իրաքի քրդերը իրենք պետք է ընտրություն կատարեն` մնալ Թուրքիայի հետ ՔԱԿ-ի դեմ պայքարում թե շարունակել աջակցել ահաբեկիչներին: Ըստ թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուս» թերթի, Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի հետ հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահը կոչ է արել միավորել երկու երկրների ջանքերը Հյուսիսային Իրաքում քուրդ գրոհայինների ոչնչացման համար: «Մենք մեծապես կարեւորում ենք Իրաքի տարածքային ամբողջականության վերականգնմանը եւ կոչ ենք անում Հյուսիսային Իրաքի վարչակազմին սատարել մեզ ՔԱԿ-ի դեմ պայքարում Թուրքիայի տարածքում»,-ասել է Գյուլը Բաղդադում: Իր հերթին Ջալալ Թալաբանին նշել է, որ Իրաքի ղեկավարությունը պատրաստ է Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության: Շուրջ 40 տարի Թուրքիան պայքարում է քուրդ ապստամբների դեմ, որոնք ցանկանում են անկախ Քրդստան ստեղծել Հյուսիսային Իրաքի, հարավ-արեւելյան Անատոլիայի եւ Սիրիայի մի մասի տարածքում: Թուրքիայի կանոնավոր բանակի եւ ՔԱԿ-ի գրոհայինների հետ բախումներում շուրջ 30 հազար մարդ է զոհվել երկու կողմից: ![]() ![]() Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |