Թբիլիսիում ձերբակալվել են ընդդիմության կողմնակիցները24 մարտի 2009 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են ընդդիմության 10 կողմնակցի զենք ձեռք բերելու կասկածանքով: Համաձայն ՆԳՆ հայտարարության, ձերբակալություններն իրականացվել են կիրակի օրը, մի քանի շաբաթ հետեւելուց հետո:Վրաստանի ՆԳՆ-ը պնդում է, որ տեսագրություններ ունի, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են կասկածյալները իրավապահ մարմինների ծպտյալ աշխատակիցներից ինքնաձիգ ատրճանակներ գնում: Վրաստանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ եւ նախագահի պաշտոնի հավանական թեկնածու Նինո Բուրջանաձեն իշխանություններին մեղադրում է կեղծիքի մեջ: Բուրջանաձեն հայտարարել է, որ կառավարությունն ահաբեկման գործողություն է ծավալում ընդդիմության դեմ ապրիլի 9-ին նախատեսված հանրահավաքի նախաշեմին: Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչն ընդդիմությանը մեղադրում է այն բանում, որ վերջինս փորձում է քաղաքականացնել այդ ձերբակալությունները, հաղորդում է VOA News-ը: ![]() ![]() Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |