Էթնիկական հայ Սոնա Մկրյանը հայտարարվել է Կալիֆոռնիա նահանգի «Տարվա կին»

PanARMENIAN.Net - Էթնիկական հայ Սոնա Մկրյանը հայտարարվել է Կալիֆոռնիա նահանգի 29-րդ ընտրատարածքի «Տարվա կին»: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է կոնգրեսական Ադամ Շիֆֆի մամլո քարտուղար Շոն Օբլակը, այդ կոչումը Սոնա Մկրյանին տվել է կոնգրեսական Շիֆֆը: Շոն Օբլակի հաղորդմամբ, ամեն տարի այդ կոչումը տրվում է նահանգի 29-րդ շրջանի համայնքներից մեկը ներկայացնող կնոջը:



Սոնա Մկրյանը ծնվել է Սանջակում (Սիրիա): Նրա ընտանիքը գաղթել է Հայաստան, որտեղ 1979թ. նա ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճան եւ դարձել Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի աշխատակից: Բացի գիտական հոդվածներից, նա հրապարակել է բանաստեղծությունների եւ պատմվածքների վեց ժողովածու: Սոնա Մկրյանը Կալիֆոռնիայի Հայ գրողների միության անդամ եւ Բանաստեղծների միջազգային հանրության պատվավոր անդամ է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---