Գյուլի մոր հայկական արմատների մասին ասեկոսեների տարածման համար տուգանքը 1 լիրա է25 մարտի 2009 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ընդդիմական Հանրապետական ազգային կուսակցության անդամ, պատգամավոր Ջանան Արիթմանը, որին դատի էին տվել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի մոր հայկական ծագման մասին հայտարարությունների համար, ստիպված կլինի տուգանք վճարել:Անկարայի դատարանը վճիռ է կայացրել, որի համաձայն պատգամավոր Արիթմանը պետք է 1 լիրայի չափով տուգանք վճարի Աբդուլլահ Գյուլի մոր էթնիկական արմատների կապակցությամբ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածման միջոցով պետական անձը վարկաբեկելու փորձի համար, հաղորդում է Անատոլիական գործակալությունը: Ջանան Արիթմանը վերջերս քննադատության է ենթարկել նախագահ Աբդուլլահ Գյուլի վերաբերմունքը «Հայե'ր, ներե'ք մեզ» քարոզարշավի հանդեպ: Պատգամավորն ակնարկել է, որ երկրի նախագահի մայրը ազգությամբ հայ է: «Մենք տեսնում ենք, որ նախագահը օժանդակում է այդ քարոզարշավին: Աբդուլլահ Գյուլը պետք է ոչ թե իր էթնիկական արմատների հետեւորդ, այլ հանրապետության նախագահ լինի, նոր թուրք ազգության առաջնորդ: Պարզեք նախագահի էթնիկական արմատները մայրական գծով եւ ինքներդ կտեսնեք»,- հայտնել է Արիթմանը: Նախագահ Աբդուլլահ Գյուլը, ի պատասխան տարածված լուրերին իր մոր հայկական ծագման մասին, հայտարարել է, որ իր նախնիները եւ մայրական, եւ հայրական կողմից զտարյուն թուրքեր եւ մահմեդականներ են եղել: Թուրքական առաջնորդը դա վիրավորանք է համարել եւ դիմել դատարան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |