Հայոց ցեղասպանություն. Օբաման սպասում է, թե ինչպես են շարունակելու զարգանալ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի այցը Թուրքիա այն ժամանակ, երբ երկկողմ հարաբերություններում անորոշություն է նկատվում, վկայում է այն դերի եւ նշանակության մասին, որը խաղում է Թուրքիան: Այդ մասին հայտնել է Օքսֆորդի համալսարանի Միջին Ասիայի գծով փորձագետ Ֆիլիպ Ռոբինսը: «PKK հարցն այժմ Իրաքում հսկողության տակ է գտնվում: Բացի այդ, ԱՄՆ այժմ Իրանի հետ առճակատման չի գնա: Հաշվի առնելով այդ ամենը` հայկական հարցը մնում է ամենաբարդը ամերիկա-թուրքական հարաբերություններում»,- նշել է Ռոբինսը:



Բրուկինգսի համալսարանի գիտաշխատող Օմեր Թաշփինարի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի արագացումը Բարակ Օբամային երկընտրանքի առջեւ կկանգնեցներ` ճանաչե՞լ Հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ: «Այժմ նախագահ Օբաման սպասում է Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի արագացմանը»,- նշել է Թաշփինարը եւ Թուրքիայի կառավարող կուսակցությանը կոչ արել հեռատեսություն ցուցաբերել այդ հարցում:



Ինչպես նշել է Ամերիկյան առաջընթացի կենտրոնի գիտաշխատող Լոուրենս Կորբը, Բարակ Օբաման կարող է վերականգնել թուրք-ամերիկյան հարաբերությունները, բայց եթե չկիրառի ցեղասպանություն բառը ապրիլի 24-ին ԱՄՆ հայկական համայնքին ուղղված ամենամյա ուղերձում, գրում է Today's Zaman թուրքական թերթը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---