Աբդուլլահ Գյուլը հերքել է ապրիլի 16-ին հայ-թուրքական սահմանի բացման մասին տեղեկատվությունը 3 ապրիլի 2009 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հերքել է ապրիլի 16-ին հայ-թուրքական սահմանի բացման մասին տեղեկատվությունը: Այդ մասին նա հայտնել է նախքան Գերմանիա մեկնելը, որտեղ նա մասնակցելու է ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթաժողովին: «Միջազգային ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիան մոտ ապագայում կբացի Հայաստանի հետ սահմանը, ճշմարտություն չէ»,- հայտնել է Թուրքիայի նախագահը: Նրա խոսքով, Թուրքիան խաղաղության եւ կայունության է ձգտում Կովկասում ու մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանի բոլոր երկրների հետ բարեկամանական հարաբերություններին, հաղորդում է CNN Turk-ը:Նախօրեին Wall Street Journal ամերիկյան հրատարակությունը, վկայակոչելով Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը, տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Թուրքիան եւ Հայաստանն արդեն ապրիլի 16-ին կարող են բացել սահմանը եւ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |