Թուրքական ԶԼՄ-ները խեղաթյուրել են Հայոց ցեղասպանության բանաձեւի մասին ամերիկացի կոնգրեսականի բառերը 3 ապրիլի 2009 - 22:31 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցության խմբի համանախագահ, հանրապետական Մարք Քըրք հայտարարել է, որ հույսեր է տածում այն առնչությամբ, որ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղապանության մասին բանաձեւն աջակցություն կստանա: «Ես մեծ հույսեր ունեմ, որ Հայոց ցեղասպանության մասին 252-րդ բանաձեւը կընդունվի ԱՄՆ Կոնգրեսում: Առայժմ չգիտեմ, թե ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին երբ է մտադիր բանաձեւը ներկայացնել քննարկման: Մենք բոլորս դրան ենք սպասում», - նշել է Մարք Քըրքը, ավելացնելով, որ թուրքական ԶԼՄ-ները սխալ են մեջբերել իր խոսքերը:Ապրիլի 2-ին թուրքական Hurriyet Daily News թերթը, վկայակոչելով Aksam օրաթերթը, տեղեկություն է տարածել, համաձայն որի, Մարք Քըրքը, իբրեւ, հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը չի ընդունվի ԱՄՆ Կոնգրեսում, եւ որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին թույլ չի տա այդ օրինագծի ընդունումը: «Երբ իմ խոսքերն անգլերենից թարգմանում են թուրքերեն, այնուհետեւ թուրքերենից անգլերեն, ես այլեւս դրանք չեմ ճանաչում: Թուրքական ԶԼՄ-ներն իմ խոսքերն այնպես են ներկայացրել, իբրեւ ես ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման կողմնակիցը չեն: Սակայն ես պարզապես այդ օրինագծի կողմնակիցը չեմ, հանրապետականներից այդ բանաձեւի գլխավոր կողմնակիցն եմ», - հայտարարել է կոնգրեսական Քըրքը, հաղորդում է The Armenian Reporter-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |