ԱՄՆ նախագահը Իրանին չի մերժում ատոմային տեխնոլոգիաների զարգացման իրավունքի հարցում 3 ապրիլի 2009 - 22:49 AMT PanARMENIAN.Net - Իրանը կարող է խաղաղ նպատակներով զարգացնել ատոմային տեխնոլոգիաները, եւ նրա միջուկային խնդիրը պետք է լուծել` պահպանելով երկրի ինքնուրույնությունը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման: «Ես իսկապես գտնում եմ, որ ԱՄՆ, Ռուսաստանը, եվրոպական երկրները` մենք բոլորս շահագրգռված ենք, որպեսզի Իրանը միջուկային զենք ձեռք չբերի»,- ասել է Օբաման մամլո ասուլիսին Ստրասբուրգում, որտեղ մասնակցում է ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթաժողովին:Նա նշել է, որ G20 գագաթաժողովի շրջանակներում Լոնդոնում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ զրույցի ժամանակ քննարկել է այնպիսի մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը, որոնք պահպանում են Իրանի ինքնուրույնությունը եւ որոնք Իրանին թույլ կտային խաղաղ նպատակներով զարգացնել ատոմային տեխնոլոգիաները: «Բայց միանգամայն պարզ է, որ Մերձավոր Արեւելքում միջուկային սպառազինության մրցավազքն անհնար է»,- ընդգծել է Օբաման, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |